ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ

Արցախի բուժաշխատողների համար վեբինարներն անվճար են։

Աննախադեպ կրթական ծրագիր՝ մանկաբարձության ոլորտում

Օգոստոսի 26-27-ը ՄՕՄ կենտրոնը  Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է ռեֆորմատիվ, նորարարական վեբինարների շարք՝ «Մոր-մանկան և ընտանիքի բարեկամ  ծննդատներ» թեմայով։ Գիտաթեմատիկ վեբինարների 1 տարվա այս կրեդիտավորված  ծրագիրն առաջին անգամ Հայաստանում ներկայացնում է «փափուկ ծննդաբերության» գաղափարախոսությունը։

Հոլիստիկ՝ համապարփակ, բազմամասնագիտական վեբինարների այս եզակի շարքն իր նորորարական  մոտեցումներով վեր կհանի կարևորագույն խնդիրներ՝ միտում ունենալով բարելավել մանկաբարձական էկոհամակարգը Հայաստանում։

12 ամիս շարունակ, ամեն ամսվա վերջին շաբաթ-կիրակին՝ ծննդօգնության և  հարմասնագիտական ոլորտի աշխատակիցները հնարավորություն կունենան լսելու միջազգային և հայաստանյան 60 մասնագետների ելույթները, որոնք նորարարական մոտեցում ցույց կտան ծննդօգնությանը և կառաջարկեն համակողմանի լուծումներ:

Ելույթները կվարեն

  • Մանկաբարձ-գինեկոլոգները
  • Նեոնատոլոգները
  • Մանկաբարձուհիները
  • Անոթաբանները
  • Պրենատալ հոգեբանները
  • Մարդաբանները
  • Դուլաները
  • Սեքսապաթոլոգները
  • Կրծքով կերակրման մասնագետները
  • Քնի մասնագետները

Շարքը նպատակ ունի

  • 1
    Իջեցնել կեսարյան հատումների, մայրական, պերինատալ մահացությունների ցուցանիշները
  • 2
    Ներկայացնել «փափուկ» ծննդաբերության նորարարական մոտեցումները
  • 3
    Խրախուսել բնականամետ, ֆիզիոլոգիական ծննդաբերությունը
  • 4
    Բարձրացնել կրծքով կերակրման ցուցանիշները
  • 5
    Բարձրացնել դուլայի՝ ծննդաբերական աջակցի կարևորությունը ծննդօգնության մեջ
  • 6
    Բարձրացնել շուրջծննդյան հոգեբանության դերը ծննդօգնության մեջ

Մանրամասներ

  • 60 խոսնակներ
  • 85 թեմա
  • Առցանց հարթակ՝ ZOOM
  • Օրերը՝ ամեն ամսվա վերջին շաբաթը եւ կիրակին
  • Օրական՝ 3 ժամ,
    Շաբաթական՝ 6 կրեդիտ
  • Ընդհանուր տևողություն՝ 12 ամիս (72 կրեդիտ)
  • Առաջին դասը՝ հուլիսի 29-30-ին, ժամը 10:00-13:00

ՓԱԹԵԹՆԵՐ

«ՏԱՐԵԿԱՆ ՓԱԹԵԹ»

2 բոնուսով

10 մասի արժեքը կազմում է 42,000 ՀՀ դրամ ներառյալ բոլոր
հարկերը։

 1 ՇՄԶ=700 դրամ + 2 ամիս անվճար

Միշել Օդեն ԲՈՆՈՒՍ

«ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՓԱԹԵԹ»

1 բոնուսով

Առաջին 6 մասի արժեքը կազմում է 28,800 ՀՀ դրամ ներառյալ բոլոր
հարկերը։

1ՇՄԶ=800 դրամ + 1 ամիս անվճար

Միշել Օդեն ԲՈՆՈՒՍ

«ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՓԱԹԵԹ»

առանց Միշել Օդեն բոնուսի

Առաջին 3 մասի արժեքը կազմում է 16,200 ՀՀ դրամ
ներառյալ բոլոր հարկերը։

 1ՇՄԶ=900 դրամ

«ԱՄՍԱԿԱՆ ՓԱԹԵԹ»

առանց Միշել Օդեն բոնուսի

Ցանկացած 1 մասի արժեքը կազմում է 6,000 ՀՀ դրամ
ներառյալ բոլոր հարկերը։

 1ՇՄԶ=1000 դրամ

OUR VISION

Is to provide support, education, and resources for each stage of the pregnancy journey, including postpartum care.

Learn more about the difficulties of the birth experience in Armenia and MOM Center’s efforts to mediate these challenges.