ԾՆՆԴԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԵԼՈՒ ONLINE ԴԱՍԸՆԹԱՑ

Անցկացրեք հղիությունն ու ծննդաբերությունն առանց վախերի և կեղծ պատկերացումների, ջերմ մթնոլորտում հոգեբանի հետ, օգտագործելով արդիական տեղեկատվություն և աշխատող վարժություններ:

  • բարդ թեմաները պարզ լեզվով

  • արդյունավետ պրակտիկաներ,
    վարժություններ, կիրառական հմտություններ (21 ժամ վիդեոդասերով նյութ, չհաշված վեբինարները)

  • աջակցող միջավայր և հետադարձ կապ
    պրենատալ հոգեբանի հետ

  • 4 տարվա փորձ և գոհ մնացած 100-ից ավելի
    մասնակից

  • դասընթացը վարում են՝ պրենատալ հոգեբան,
    մանկաբարձ-գինեկոլոգ, սննդաբան, մանկաբույժ, կրծքով կերակրման մասնագետ, քնի մասնագետ, սոմատիկ
    հոգեբան։

Շարքը նպատակ ունի՝

  • 1
    Իջեցնել կեսարյան հատումների, մայրական, պերինատալ մահացությունների ցուցանիշները
  • 2
    Ներկայացնել «փափուկ» ծննդաբերության նորարարական մոտեցումները
  • 3
    Խրախուսել բնականամետ, ֆիզիոլոգիական ծննդաբերությունը
  • 4
    Բարձրացնել կրծքով կերակրման ցուցանիշները
  • 5
    Բարձրացնել դուլայի՝ ծննդաբերական աջակցի կարևորությունը ծննդօգնության մեջ
  • 6
    Բարձրացնել շուրջծննդյան հոգեբանության դերը ծննդօգնության մեջ
ԾՐԱԳԻՐԸ
(սրանք ընդհանուր թեմաներն են, ոչ թե դասերի վերնագրերը)

Բաժին 1՝ հղիություն

• ի՞նչը, ո՞րտեղ և ինչի՞ համար. ծանոթանում ենք կնոջ անատոմիային և ֆիզիոլոգիային
• ինչպե՞ս տրամադրվել ծննդաբերությանը. աշխատում ենք վախերի և հույզերի կառավարման վրա
• պատրաստում ենք մարմինը. ամենօրյա վարժություններ և մարզանքներ
• ի՞նչն է օգնում կանանց ծննդաբերության դրական փորձ ունենալ, ինչ պետք է անել նախապես, ինչպես ընտրել ծննդատունն ու բժշկին։

Բաժին 2՝ ծննդաբերության սկիզբ, կծկանքներ

• ե՞րբ և ինչպե՞ս է սկսվում ծննդաբերությունը
• ե՞րբ գնալ ծննդատուն
• ինչպե՞ս անցկացնել կծկանքների փուլը
• հասկանում ենք ծննդաբերական ցավի մեխանիզմն ու ընկերանում ենք դրա հետ
• ցավազրկման բնական մեթոդներ․ վարժություններ ու պրակտիկա։

Բաժին 3՝ ծննդաբերության ավարտը, ճիգեր

• երբ մտնում ենք ծննդաբերության ակտիվ փուլ
• ճիգերը՝ ի՞նչ է «ուժ տալը», և ի՞նչպես անցկացնել այս փուլը
• ինչպե՞ս խուսափել պատռվածքներից
• ցավազրկման բնական մեթոդներ․ վարժություններ և պրակտիկա
• ծննդաբերության ավարտը․ ընկերք, պորտալար
• մաման և բալիկը վաղ հետծննդյան շրջանում։

Բաժին 4՝ բուժօգնությունը ծննդաբերության ընթացքում

• ծանոթանում ենք ծննդատան կանոնների հետ
• ինչպե՞ս արդյունավետ շփվել բուժ․անձնակազմի հետ
• ծննդաբերության ընթացքում կիրառվող հնարավոր միջամտությունները՝ դրդում և խթանում, ամնիոտոմիա, շեքահատում, էպիդուրալ անզգայացում և այլն
• ծննդաբերություն կեսարյան հատումով։

Բաժին 5՝ ամեն ինչ բալիկի մասին

• նորածնի կարիքներն ու պահանջները, ծնողի դերը
• կրծքով կերակրման հիմքերն ու կարգավորումը
• ինչպե՞ս կազմակերպել նորածնի քունը
• բալիկի առօրյա խնամքը
• գազիկներ, կոլիկներ, մաշկի յուրահատկություններ. ի՞նչն է նորմալ, և ինչպե՞ս լուծել խնդիրները, ե՞չբ դիմել բժշկի։

Բաժին 6՝ կինը հետծննդյան շրջանում

• հետծննդաբերական շրջանի յուրահատկությունները և վերականգնման հիմքերը
• մարմնի վերականգնում, պրակտիկ վարժություններ
• կնոջ հոգեբանական վիճակը, ադապտացիա մոր դերին
• ինչպե՞ս են փոխվում ընտանեկան հարաբերությունները, ինչպե՞ս դրան պատրաստվել
• սեռական կյանքի վերականգնում
• մայրիկի ռեսուրսների պլանավորում և վերականգնում։

7-րդ շաբաթ՝

Լրացուցիչ ժամանակ բաց թողնված նյութերը ուսումնասիրելու և ամփոփելու համար։

ԻՆՉՊԵՍ Է ԱՆՑՆՈՒՄ ԴԱՍԸՆԹԱՑԸ

Մոտակա հետադարձ կապով խումբը՝ հուլիսի 10-ից
• 15-25 րոպե տևողությամբ վիդեոդասեր (ընդհանուր՝ 21 ժամ), որոնք նայում եք ձեր նախընտրած տեմպով
6 շաբաթ տևողությամբ դասընթաց + 1 շաբաթ ամփոփման համար
• Հարմար կայք և սմարթֆոնի հավելված
• Տեսական և գործնական դասեր
• Դասընթացի սեղմագրերով գրքույկ
7 հուշաթերթիկ՝ կրծքով կերակրում, երեխայի քուն, ինչ տանել ծննդատուն, գնումների ցուցակ, ինչ հարցեր տալ բժշկին, հետծննդյան շրջան, հետծննդաբերական դեպրեսիա և այրում
• Օգտակար կոնտակտների ցանկ
Հետադարձ կապով տարբերակում՝
• Շփում և աջակցություն խմբային չաթում
• Ամեն երկուշաբթի՝ 19։30-ին, լայվ վեբինար հոգեվանի հետ քննարկումների և հարցերի համար (կլինի ձայնագրություն)։

ԴԱՍԸՆԹԱՑԻ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՄԵԿԻ DEMO

ԴԱՍԸՆԹԱՑԻՑ ՀԵՏՈ ԴՈՒՔ՝

  •  
    կսովորեք ծննդաբերական ցավը մեղմացնելու և հաղթահարելու տեխնիկաներ
  •  
    կիմանաք հղիության ու ծննդաբերության բնական մեխանիզմները, որ դրանք ձեզ այլևս չվախեցնեն
  •  
    կհասկանաք ՝ ինչի՞ սպասել ծննդատանն ու ինչպես հաղորդակցվել բուժ․անձնակազմի հետ
  •  
    կիմանաք , թե ի՞նչ է պետք նորածնին՝ կկ, քուն, խնամք, կոնտակտ մայրիկի հետ
  •  
    կստանաք հետծննդաբերական վերականգնման պլան հետևյալ թեմաներով՝ ֆիզիկական վարժություններ, առօրյայի և ժամանակի կազմակերպում, մայրիկի օգնականներ և ռեսուրսներ, հույզերը ծննդաբերությունից հետո
  •  
    կիմանաք ՝ ինչպե՞ս ձեր կողակիցը կարող է օգնել ծննդաբերության ժամանակ, և ինչպես է փոխվում ընտանիքը ծննդաբերությունից հետո:

ԴԱՍԸՆԹԱՑԸ ՎԱՐՈՒՄ Է

Սոնա Բուռնազյան
Պրենատալ և վերլուծական հոգեբան, դասընթացի հեղինակ և հիմնական վարող, 2 աղջիկների մայրիկ։

Սոնան 4 տարուց ավելի վարում է ծննդաբերությանը նախապատրաստող դասընթացներ և սեմինարներ մայրիկների համար։ 6 տարի աշխատում է որպես պրակտիկ հոգեբան։ Մանագիտական գիտելիքներն ու սեփական փորձը ոգեշնչել են ստեղծել այս դասընթացը, որը կօգնի և կաջակցի կանանց կյանքի ամենակարևոր և միաժամանակ ամենախոցելի փուլերից մեկում։

«Ես միշտ ուզել եմ, որ հայ կանանց համար էլ լինի նման ծրագիր, որը ժամանակին փնտրում էի ինքս ինձ համար ու չգտա։ Կարևոր եմ համարում ոչ միայն տալ արդիական գիտելիքներ, այլ նաև ցույց տալ կանանց ընտրության հնարավորությունները և հարգանքով մոտենալ տարբեր նախընտրություններին։

Չկա մեկ «ճիշտ» ծննդաբերություն և մայրություն բոլորի համար։ Իմ և այս հղիների համար դասընթացի հիմնական նպատակն է աջակցել կանանց մայրության սկզբի շրջանում, որպեսզի իրենք ստանան այնպիսի փորձառություն, որի մասին ջերմությամբ կհիշեն»։

ՀՐԱՎԻՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐ

 
Ադրինե Գրիգորյան

Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ (Գրիգոր Նարեկացի ԲԿ), 4 տարի աշխատում է հղի կանանց հետ: Դասընթացի շրջանակներում բժշկուհի

Ադրինեն կպատմի հղիության շուրջ եղած միֆերի, առողջ ապրելակերպի, ինչպե՞ս նաև հետծննդաբերական շրջանում կնոջ առողջության մասին։

 
Լիդիա Այվազյան

Բժիշկ-դիետոլոգ (Ուիգմոր քլինիք), Ռեբալանս քլինիքի հիմնադիր, հղիների համար սննդային ծրագրերի հեղինակ, 7 տարվա աշխատանքային փորձ ոլորտում։

Լիդիան կներկայացնի կնոջ առողջ սննդակարգը հղիության, հետծննդաբերական և կրծքով կերակրման շրջաններում։

 
Ադրինե Գրիգորյան

Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ (Գրիգոր Նարեկացի ԲԿ), 4 տարի աշխատում է հղի կանանց հետ: Դասընթացի շրջանակներում բժշկուհի

Ադրինեն կպատմի հղիության շուրջ եղած միֆերի, առողջ ապրելակերպի, ինչպե՞ս նաև հետծննդաբերական շրջանում կնոջ առողջության մասին։

 
Լիդիա Այվազյան

Բժիշկ-դիետոլոգ (Ուիգմոր քլինիք), Ռեբալանս քլինիքի հիմնադիր, հղիների համար սննդային ծրագրերի հեղինակ, 7 տարվա աշխատանքային փորձ ոլորտում։

Լիդիան կներկայացնի կնոջ առողջ սննդակարգը հղիության, հետծննդաբերական և կրծքով կերակրման շրջաններում։

 
Ադրինե Գրիգորյան

Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ (Գրիգոր Նարեկացի ԲԿ), 4 տարի աշխատում է հղի կանանց հետ: Դասընթացի շրջանակներում բժշկուհի

Ադրինեն կպատմի հղիության շուրջ եղած միֆերի, առողջ ապրելակերպի, ինչպե՞ս նաև հետծննդաբերական շրջանում կնոջ առողջության մասին։

 
Լիդիա Այվազյան

Բժիշկ-դիետոլոգ (Ուիգմոր քլինիք), Ռեբալանս քլինիքի հիմնադիր, հղիների համար սննդային ծրագրերի հեղինակ, 7 տարվա աշխատանքային փորձ ոլորտում։

Լիդիան կներկայացնի կնոջ առողջ սննդակարգը հղիության, հետծննդաբերական և կրծքով կերակրման շրջաններում։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ

հասանելի է ցանկացած պահի

• վիդեոդասերի ամբողջական ծրագիր (ընդհանուր 21 ժամ)
• դասընթացի սեղմագրերով գրքույկ
• 7 հուշաթերթիկ
• օգտակար կոնտակտների ցանկ
• դասընթացի բոլոր նյութերը հասանելի են գնումից անմիջապես հետո
• դասընթացը հասանելի է 5 ամիս
• շփում և աջակցություն խմբային չաթում պրենատալ հոգեբանի հետ
• լայվ վեբինարներ քննարկումների և հարցերի համար ամեն կիրակի՝ 12։00-13։30, պրենատալ հոգեբանի հետ
• օնլայն հանդիպում ծրագրի ավարտից հետո՝ արդեն մայրիկների կարգավիճակում
• 3 հատ անհատական online խորհրդատվություն պրենատալ հոգեբան Սոնա Բուռնազյանի հետ (1 տարվա ընթացքում)
• “Մայրության առողջ սկիզբ” վեբինարի ձայնագրությունը

35000 ԴՐ*

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊՈՎ

խումբը սկսելու է հուլիսի 10-ին

• վիդեոդասերի ամբողջական ծրագիր (ընդհանուր 21 ժամ)
• դասընթացի սեղմագրերով գրքույկ
• 7 հուշաթերթիկ
• օգտակար կոնտակտների ցանկ
• դասընթացի նյութերը բացվում են աստիճանաբար՝ 6 շաբաթվա ընթացքում
• դասընթացը հասանելի է 7 ամիս
+ շփում և աջակցություն խմբային չաթում պրենատալ հոգեբանի հետ
+ լայվ վեբինարներ քննարկումների և հարցերի համար ամեն երկուշաբթի՝ 19։30-21։00, պրենատալ հոգեբանի հետ (ձայնագրությունով)
+ օնլայն հանդիպում ծրագրի ավարտից հետո՝ արդեն մայրիկների կարգավիճակում
• 3 հատ անհատական online խորհրդատվություն պրենատալ հոգեբան Սոնա Բուռնազյանի հետ (1 տարվա ընթացքում)
• “Մայրության առողջ սկիզբ” վեբինարի ձայնագրությունը
 
49500 ԴՐ*

ԱՆՀԱՏԱԿԱՆ

խումբը սկսելու է հուլիսի 10-ին

• վիդեոդասերի ամբողջական ծրագիր (ընդհանուր 21 ժամ)
• դասընթացի սեղմագրերով գրքույկ
• 7 հուշաթերթիկ
• օգտակար կոնտակտների ցանկ
• դասընթացի նյութերը բացվում են աստիճանաբար՝ 6 շաբաթվա ընթացքում
• դասընթացը հասանելի է 9 ամիս
• շփում և աջակցություն խմբային չաթում պրենատալ հոգեբանի հետ
• լայվ վեբինարներ քննարկումների և հարցերի համար ամեն երկուշաբթի՝ 19։30-21։00, պրենատալ հոգեբանի հետ (ձայնագրությունով)
• օնլայն հանդիպում ծրագրի ավարտից հետո՝ արդեն մայրիկների կարգավիճակում
+ 3 հատ անհատական online խորհրդատվություն պրենատալ հոգեբան Սոնա Բուռնազյանի հետ (1 տարվա ընթացքում)
+ “Մայրության առողջ սկիզբ” վեբինարի ձայնագրությունը
 
75000 ԴՐ*

գրանցվելու փուլում վճարումը հնարավոր է բաժանել 2 մասի։ 1-ին մասը վճարելուց հետո հասանելի է դառնում դասընթացի կեսը՝ մինչև 3րդ բաժինը ներառյալ։ 2-րդ մասը պետք է վճարեք հաջորդ 3 շաբաթների ընթացքում։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Ե՞րբ կարելի է միանալ դասընթացին

Դուք կարող եք անցնել ապագա մայրիկների համար դասընթացը ցանկացած պահի, նույնիսկ եթե դեռ հղի չեք։ Մենք խորհուրդ ենք տալիս սկսել դասընթացը հղիության 12-րդ շաբաթից հետո, որ նյութը չմոռացվի և ավելի արդյունավետ լինի։

Ինչո՞վ են տարբերվում դասընթացի ձևաչափերը

Ինքնուրույնի դեպքում միանգամից հասանելի են դառնում բոլոր վիդեոդասերն ու մնացած նյութերը։ Դուք ուսումնասիրում եք նյութը առանց հետադարձ կապի, բառացիորեն՝ ինքնուրույն) Այստեղ չկա հարցեր տալու և շփվելու հնարավորություն։ Նյութերը հասանելի են 5 ամիս։

Հետադարձ կապով ձևաչափը ենթադրում է, որ մենք աշխատելու ենք խմբով։ Ունենալու ենք դասընթացի սկիզբ և ավարտ, ամեն շաբաթվա սկզբում բացվելու է նոր բաժին։ Շաբաթը մեկ անգամ հավաքվելու ենք լայվ վեբինարի՝ քննարկելու շաբաթվա թեման, պատասխանելու հարցերին։ Շփվելու ենք խմբային չաթում, կիսվելու ենք ընթացքով և արդյունքներով։

Ապագա մայրիկների համար դասընթացի ավարտից հետո մեկ անգամ էլ կհանդիպենք օնլայն՝ կիսվելու ծննդաբերության ու մայրության փորձով։ Չաթը նաև մնալու է դասընթացի ավարտից հետո, ցանկացողները կարող են շարունակել շփումը։ Բացի դրանից, այս տարբերակում դասընթացն ավելի երկար է մնում հասանելի՝ 7 ամիս։

Անհատական ձևաչափը նույն հետադարձ կապովն է գումարած 3 անհատական խորհրդատվություն պրենատալ հոգեբանի հետ և լրացուցիչ վեբինարի ձայնագրություն։

Ե՞րբ կլինի հետադարձ կապով հաջորդ խումբը, կուզեմ դրան մասնակցել։

Խմբային ձևաչափով հղիների համար դասընթացն անցնում է տարվա մեջ 2-3 անգամ։ 2023-ին ունեցել ենք խումբ մարտին, հաջորդները լինելու են հուլիսին և մյուսն էլ աշնանը։ Եթե ցանկանում եք նախագրանցվել որևէ ամսվա համար՝ գրեք մեզ։

Ի՞նչ կլինի, եթե չհասցնեմ խմբի հետ միասին ուսումնասիրել նյութերը

Դուք շարժվում եք ձեր տեմպով և հարմար արագությամբ: Մենք չունենք ուսումնական պլան և նման սահմանափակումներ։ Մի անգամ ամբողջը կհասցնեք, մյուս անգամ՝ ոչ։ Վախենալու բան չկա։ Ինչը որ չեք հասցնի խմբի հետ անցնել, կանեք ինքնուրույն, երբ ժամանակ ունենաք։

Ինչպե՞ս գրանցվել և վճարել

Պետք է ընտրեք մասնակցության տարբերակը՝ ինքնուրույն, հետադարձ կապով կամ անհատական։ Սեղմեք Գրանցվել կոճակը, որից հետո կարող եք առցանց վճարում կատարել բանկային քարտով։ Կա տարբերակ վճարել գումարի կեսը, երկրորդ կեսը պետք է վճարեք հաջորդ 3 շաբաթների ընթացքում։ Անպայման նշեք գործող էլեկտրոնային հասցե, քանի որ մասնակցության բոլոր տվյալներն այնտեղ են ուղարկվելու։

Վճարումից 1-2 ժամ հետո էլ․հասցեին կստանաք հաստատող նամակ դասընթացի կայք մտնելու բոլոր տվյալներով։

Ինքնուրույն տարբերակի դեպքում նյութն ամբողջությամբ հասանելի կլինի միանգամից։ Հետադարձ կապով և անհատական տարբերակների դեպքում նյութերը կսկսեն բացվել նշված ամսաթվից սկսած։ Մինչ այդ կարող եք միանալ ընդհանուր չաթին (հղումը կստանաք մեյլով), որ կապի մեջ լինենք և սկսենք ծանոթանալ մասնակիցների հետ։

Իսկ եթե վճարեմ գումարի կեսը, բայց չուզենա՞մ շարունակել։

Այդ դեպքում կարող եք չվճարել երկրորդ կեսի համար և դադարեցնել ուսումը։ Գումարի վերադարձ չի նախատեսվում, քանի որ վճարումից հետո դասընթացի նյութերն արդեն հասանելի են դառնում և դա հնարավոր չէ չեղարկել։

Ինչո՞ւ ընտրել դասընթացը, չէ՞ որ կարող եմ նյութեր կարդալ համացանցում, գրքերում

Այո, կարող եք։ Հիմա ամեն տեղ շատ տարբեր տեղեկատվություններ կան հղիության, ծննդաբերության և մայրության թեմաներով։ Ու հենց դա էլ հաճախ դառնում է խնդիր. նյութերն ու կարծիքները չափազանց շատ են, հաճախ՝ իրար հակասող, ու միշտ չէ, որ հեշտ է տարբերել միֆերն իրականությունից և ընտրել միայն հավաստի ու թարմ տեղեկություններ։

Դասընթացի մեջ մենք այդ ամենն արել ենք ձեր փոխարեն. նյութերը ստուգված են և վստահելի, մասնագետները փորձառու են իրենց ոլորտում, ամեն բան գիտեն «ներսից»։ Դժվար թե որևէ այլ տեղ գտնեք նման նյութեր 8 բարձրակարգ մասնագետի կողմից։

Նաև սա բացառիկ հնարավորություն է ստանալու նման գիտելիքներ հենց հայերեն լեզվով և հենց հայկական իրականության, համակարգի յուրահատկությունների մասին։

Բացի տեղեկատվական մասից, դասընթացի մեջ կա այն, ինչը չկա կամ քիչ է ներկայացված համացանցում և գրքերում՝ բազմաթիվ վարժություններ, կիրառական մեթոդիկաներ, որոնք օգնում են ոչ միայն գիտելիքներ ստանալ, այլ նաև ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ։

Դասընթացի նյութերի ձևաչափը, կառուցվածքն ու ձևավորումն այնպես են մտածված, որ լինեն հետաքրքիր ու հարմար, հեշտ ընկալվեն և ստեղծեն կենդանի շփման և կոնտակտի ջերմությունը։

Իսկ եթե ընտրում եք հետադարձ կապով տարբերակը, ապա ստանում եք շատ կարևոր բաղադրիչ, որը չկա որևէ այլ տեղ՝ շփում հոգեբանի և ուրիշ հղի կանանց հետ, աջակցություն, կիսվելու, քննարկելու, հարցերի պատասխաններ ստանալու հնարավորություն։

Կոնտակտներ

Եթե ունեք որևէ հարց կամ առաջարկ, կապ հաստատեք մեզ հետ։