Դուլաները շուրջծննդյան աջակիցներ են։ Հունարենից «DOULA» նշանակում է «սպասավոր» կամ «աղախին»:
Դուլայի գործառույթը եռակողմ է և տրամադրում է, գիտահեն/ տեղեկատվական, հուզահան և ֆիզիհական աջակցություն։
Կարևոր է իմանալ, որ դուլան բժիշկ չէ։ Դուլան ՉԻ՛ ախտորոշում, ՉԻ՛ կատարում բժշկական միջամտություններ և ՉԻ՛ խոչնդոտում բժշկական անձնակազմի գործողությունները։
Ինչպե՞ս է դուլան օգնում ծննդկանին՝
️Դուլան սկսում է աշխատել հղիի հետ դեռ հղիության փուլից, օգնում է հաղթահարել վախերը, ծանոթանալ գիտահեն աղբյուրներին և ստանալ հուզող հարցերի պատաասխանները։
Ծննդաբերության ժամանակ դուլան անընդմեջ ներկա է գտնվում ծննդաբերող կնոջ կողքին տրամադրելով նրան շարունակական հուզական, ֆիզիկական աջակցություն։
Տեղեկացնում է, թե ինչ է կատարվում իր հետ այս կամ այն փուլում։
Մերսումներ է կատարում, օգնում է փոխել դիրքը, քայլել, շարժվել, ցնցուղ ընդունել, շնչել և այլ։
ԱՀԿ -ն մշակել է Ապահով Ծննդաբերության Ստուգաթերթ և ընտանիքի անդամի /դուլայի աջակցությունը ևս ներառված է այդ ստուգաթերթում: ԱՀԿ -ի անվտանգ ծննդաբերության ստուգաթերթը 4 էջանոց փաստաթուղթ է։
European Doula Network (EDN) անդամները, համաձայնում են դուլայի դերի և էթիկական հետևյալ սահմանմանը.
Իվետա Քոսյան – Սուվորովա
Մանկաբարձական Դուլա Հավաստագրված
Դիանա Մկրտչյան
Մանկաբարձական Դուլա Հավաստագրված
Անուշիկ Հարութունյան – Ջերեջյան
Մանկաբարձական Դուլա Հավաստագրված
Անուշ Հյուսունց
Մանկաբարձական Դուլա Հավաստագրված