Կարինե Սարիբեկյան

Պրոֆեսոր Կ․ Սարիբեկյանը ՀՀ Առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման բաժնի ղեկավարն է եղել։

Այստեղ նա համակարգել է մոր և մանկան առողջության վերաբերյալ բոլոր այն ծրագրերն ու գործողությունները, որոնք միտված են եղել բարելավելու Հայաստանի մայրիկների և բալիկների առողջությունը։ Նա նաև Երևանի պետական բժշկական համալսարանի՝ հանրային առողջության և առողջության կառավարման ֆակուլտետի թղթակից անդամ է։ Ավելին՝ Դոկտոր Սարիբեկյանը մի շարք միջազգային կազմակերպությունների խորհրդի անդամ է եղել, ինչպիսիք են՝ ԱՀԿ-ն և Յունիսեֆ-ը։ Նա մասնակցել է այնպիսի ռազմավարությունների ու ծրագրերի մշակմանը, որոնք կենտրոնացած են եղել մոր և մանկան առողջության հարցերի շուրջ։