Հետազոտություններ և վիճակագրական տվյալներ
Ծննդատների վրա ազդեցությունը
ՄՕՄ կենտրոնը համագործակցում է Հայաստանի և Արցախի հիվանդանոցների հետ՝ 3 հիմնական ուղղություններով․
- . Ծննդաբերության նախապատրաստման դասընթացներ և գործնական աջակցություն մայրերի համար
- Շարունակական կրթություն և մասնագիտական վերապատրաստումներ ծննդօգնության ոլորտի աշխատակիցների համար
- Առողջապահական կազմակերպությունների հետ համագործակցություն և համատեղ ծրագրերի մշակում
Առաջին կենտրոնը գործում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ը այժմ իրականցնում է ՄՕՄ կենտրոնի կամավոր դուլա ծրագիրը։
Կեսարյան հատման ցուցանիշները Հայաստանում
Վերջերս Հայաստանի Առողջապահության նախարարությունը մտահոգություն հայտնեց կեսարյան հատումների աճող թվերի և դրանց կողմնակի ազդեցությունների վերաբերյալ։ Առողջապահության նախարարության տվյալների համաձայն, վերջին 30 տարիներին Հայաստանում կեսարյան հատումներն աճել են 3,4%-ից մինչև 37,5%, Երևանյան որոշ ծննդատներում հասնելով մինչև 40% և նույնիսկ՝ 50%-ի։
Ոչ անհրաժեշտ և չցուցված կեսարյան հատումները բարձրացնում են մայրական և մանկական մահացությունները և ավելացնում մեռելածնության ռիսկերը հետագա հղիությունների ժամանակ։
Հայաստան – ծնելիության պատմական ցուցանիշներ
Հայաստանում ծնելիության ներկա մակարդակն ամենացածրն է տարածաշրջանում և չի ապահովում հասարակության կայուն աճ։ Հայաստանը փոքր ազգաբնակչություն ունեցող երկիր է և նրա ցածր ծնելիության մակարդակը արտագաղթի հետ միասին՝ սպառնում է երկրի սահմանների անվտանգությանը։