November 11, 2024

Մանկաբարձական բռնություն

Բռնությունն ու ագրեսիան լինում են նաև մանկաբարձական։

Կրիստելլերի մեթոդի ժամանակ ֆիզիկական ճնշման եղանակով ուժ է գործադրվում կնոջ ստամոքսի հատվածում, ավելի կոնկրետ արգանդի հատակի վրա ճիգերի ժամանակ, երբ երեխայի գլուխն արդեն տեսանելի է,բայց կինն ինքուրույն դեռ չի կարողանում ծննդաբերել։ Հիմնական նպատակը ծննդաբերական պրոցեսն արագ ավարտին հասցնելն է։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս մեթոդն անընդունելի է ճանաչել ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների հատուկ զեկույցների ժամանակ այն դասելով մանկաբարձական ագրեսիաների ցուցակում:

Քաղաքակիրթ երկրների մեծ մասում, արգելված է Կրեստելլերի մեթոդի կիրառումը։ Բայց ավաղ, այսօր որոշ մասնագետներ օգտագործում են այս մեթոդը։

Մեթոդի հնարավոր բարդությունները․

Երեխայի համար ՝

  • կորությունների առաջացում պարանոցային ողերի և գանգի հիմքի շրջանում
  • կապտուկներ,
  • ներգանգային արյունահոսություն, կենտրոնական նյարդային համակարգի խանգարում,
  • հիպօքսիա,
  • մահ։

 

Մայրիկի համար՝

  • արգանդի պատռվածք,
  • հեշտոցային պատռումներ,
  • պլացենտայի շերտազատում,
  • ներքին արյունահոսություն,
  • լյարդի վնասվածք,
  • կողերի կոտրվածք,
  • մահ։

Կինն առավել խոցելի է ծննդաբերության ժամանակ, երբ անտեղյակ է թույլատրելի և անթույլատրելի միջամտությունների մասին։ Պետք է ընտրել այնպիսի բժշկի ում լիովին կվստահեք ու կպլանավորեք ձեր ապահով ծննդաբերությունը։

Ունեցեք աջակից անձ ծննդաբերության ժամանակ ՝դուլա, ամուսին, մայր , քույր ով հստակ տեղյակ կլինի, թե ինչպե՞ս եք պատկերացնում ձեր իդեալական ծննդաբերությունը։

Մանկաբարձական բռնություն. խնդիր, որի մասին շատերը չգիտեն