ՄԵՐ ՄԱՍԻՆ
Մեր պատմությունը
Կենտրոնն անվանակոչվել է ի պատիվ ֆրանսիացի հեղափոխական մանկաբարձ Դոկտոր Միշել Օդենի, ով հսկայական ազդեցություն է ունեցել բժշկական համակարգերի վրա՝ բաձրացնելով մայրիկների և երեխաների բարեկեցությունը ամբողջ աշխարհում։
Նա ներկայացրել է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ տան նմանությամբ ծննդաբերական սենյակներ, լողավազաններ ծննդատներում և հղի կանանց համար երգեցողության դասընթացներ։ Դոկտոր Օդենը՝ ծնունդին հաջորդած առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրման նախաձեռնության (1977), ծննդաբերության ժամանակ լողավազանների կիրառման (1983) և «ցավի տեսության առաջնային կառավարման» գինեկոլոգներին վերաբերող տեսության (1975) վերաբերյալ առաջին հոդվածների հեղինակն է: Նա ներմուծել է «սիրո հորմոն» տերմինը, որը վերաբերում է օքսիտոցինին։
Ի հավելումն մոտ 50 գիտական հոդվածների Միշել Օդենը հրատարակել է 15 գիրք՝ 23 լեզուներով։ Նա մոտ 40 տարի Լա Լեշ Լիգայի մասնագիտական խորհրդի անդամ է։
Մայրական և նորածնային առողջության ոլորտում գիտահեն բարեփոխումներին վերաբերող Դոկտոր Օդենի ոգեշնչող ներդրումները նրան դարձրել են գլոբալ փոփոխության առաջնորդող ձայնը։
ՄՕՄ կենտրոնը պատիվ ունի կրել հարգալից մայրական խնամքի այս առաջամարտիկի անունը։
Դոկտոր Միշել Օդեն
Maternal Care Pioneer
Obstetrician
Childbirth Specialist
Մեր Հիմնադրի Ուղերձը
Աստղիկ Վարդանյան
MOM Center Founder
Medical Anthropologist
Doula
Յուրաքանչյուր ազգ պետք է առաջնահերթություն տա մայրերի ու բալիկների առողջությանը, քանի որ դրանով է պայմանավորված սերունդների ապագան։ Ծննդաբերությունն ու նորածնային խնամքը պետք է լինեն ապահով, գիտահեն և հարգալից:
Հայաստանն արդեն իսկ քիչ բնակչություն և վտանգված սահմաններ ունեցող երկիր է, որը պահանջում է կայուն վերարտադրություն։ Առանց բնակչության բավարար քանակի, անվտանգային յուրաքանչյուր այլ ոլորտ դատապարտված է ձախողման։
Մեր երկրում ծննդաբերական փորձառությունը լի է մարտահրավերներով, խոչընդոտներով և վախերով, որը հանգեցրել է չափազանց ցածր ծնելիության մակարդակի։
Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի տվյալների, Հայաստանն ունի տարածաշրջանում ամենացածր ծնելիության մակարդակը, որն անկում է ապրել՝ 4,9-ից իջնելով 1,6 անկայուն աճի ցուցանիշին։ Չնայած այս ցուցանիշը հետևանք է մի շարք սոցիալ-տնտեսական և քաղաքական գործոնների, այնուամենայնիվ՝ մայրական խնամքի մարտահրավերները հսկայական դեր են խաղում այս հարցում։ Այս մարտահրավերներից հիմնականը՝ կեսարյան հատումներն են։ Դրանց ցուցանիշները թռիչքային աճ են գրանցել վերջին տասնամյակներին՝ 1990-ականների 3,4%-ից 2010թ․ հասնելով 18,9%-ի, իսկ 2021թ․ մինչև 37,5%, որն ավելի քան կրկնակի անգամ գերազանցում է ԱՀԿ-ի (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն) կողմից նշված թույլատրելի չափը։
Երևանյան որոշ հիվանդանոցներ արձանագրել են նույնիսկ մինչև 51% կեսարյան հատումների ցուցանիշ։ ։ Մինչ որոշ իրավիճակներում կեսարյան հատումները կարող են կյանքեր փրկել, դրանք կարող են նաև բերել վատ հետևանքների, ինչպիսիք են օրինակ՝ մայրական մահացությունների աճը, արյունահոսությունների վտանգը, կրծքով կերակրման խանգարումները, հետագա հղիությունների ժամանակ մեռելածնության ցուցանիշների աճը և անպտղության բարձր ցուցանիշը։ Բայց հույս կա։
Միշել Օդեն Մայր Կենտրոնը (ՄՕՄ) իր տեսակի մեջ առաջին ազգային նախաձեռնությունն է, որը հիմնադրվել է Հայաստանի և սփյուռքի կանանց առողջության և ծննդօգնության ոլորտի մասնագետներից կազմված բազմամասնագիտական թիմի համագործակցության արդյունքում։ Կենտրոնն անվանակոչվել է ֆրանսիացի հեղափոխական մանկաբարձ Միշել Օդենի անունով, ով աշխարհի մայրերի ու երեխաների առողջության համար անթիվ ներդրումների միջոցով՝ հսկայական ազդեցություն է ունեցել բժշկական համակարգերի վրա։
Մեր նպատակն է ապահովել բազմակողմանի, գիտահեն խնամք կանանց համար՝ հղիության ամբողջ ընթացքում և հետծննդաբերական շրջանում։
— Աստղիկ Վարդանյան և ՄՕՄ կենտրոնի թիմ
Մեր առաքելությունը
Ստեղծել և հաստատել ավելի լավ մանկաբարձական էկոհամակարգ Հայաստանում և Արցախում
-
Կեսարյան հատումների նվազեցում
-
Ֆիզիոլոգիական ծննդի խրախուսում
-
Կրծքով կերակրման փորձի բարելավում
-
Դասընթացների և սեմինարների տրամադրում ծննդօգնության մասնագետների և բուժառուների համար
Մեր Թիմը
Պատվավոր անդամներ
Միշել Օդեն
Maternal Care Pioneer
Obstetrician
Childbirth Specialist
Դոկտոր Կարինե Սարիբեկյան
Առողջապահության Ազգային Ինստիտուտի տնօրենի գլխավոր խորհրդական
Երևանի պետական բժշկական համալսարանի մանկաբուժության ամբիոնի վարիչ
Բժշկագիտության Դոկտոր Ստյուարտ Ֆիշբայն
Obstetrician
Associate of American College of Obstetrics & Gynecology
Սյուզան Քոլսոն
Nurse
Midwife
Co-Founder La Leche League, France
Քիմ Հեքիմյան
Assistant Professor of Nutrition at Columbia University
Pediatrics and Institute of Human Nutrition
Գործադիր խորհրդի անդամներ
Աստղիկ Վարդանյան
Medical Anthropologist
Doula
Հիմնադիր
Սևակ Ավագյան
Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն»-ի գլխավոր տնօրեն
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի տնօրեն
Մարթա Բուդակյան
Որակավորված բուժքույր-մանկաբարձուհի
Dr. Hovhannes Ghazaryan
Head of the Newborn Department of MC Slavmed
ANNA SIMIKYAN
Program Manager
Դավիթ Աբովյան
Էրեբունի բկ-ի ծննդատան փոխտնօրեն
Մեր մանկաբարձ-գինեկոլոգները
Սառա Աբրահամյան
Մանկաբարձ-գինեկոլոգ
Assistant Professor at Yerevan State University
Վահրամ Միրզոյան
Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամ
Դոկտոր Արթուր Ջանազյան
Շենգավիթ բկ-ի ավագ նորածնաբան
Մեր կրծքով կերակրման մասնագետները
Դոկտոր Կարինե Սարիբեկյան
Chief Advisor to the Director of the NIH Institute of Health
Head of Pediatric Yerevan State Medical University
Դոկտոր Հասմիկ Լալայան
Pediatrician
Breastfeeding Specialist
WHO/UNICEF
Դոկտոր Սուսաննա Հարությունյան
Մանկաբույժ
Մանկական սնուցման միջազգային փորձագետ
ԱՀԿ/Յունիսեֆ
Անուշ Սաքանյան
Կրծքով կերակրման խորհրդատու
Մեր պրենատալ հոգեբանները
Աննա Բադալյան
Նախածննդյան հոգեբան
Մեր դուլաները
Իվետա Սուվորովա-Քոսյան
Certified Doula
By European Network
Դիանա Մկրտչյան
Որակավորում ստացած դուլա
Անուշիկ Հարությունյան
Որակավորում ստացած դուլա
Մեր ուսանողական մարմինը
Արթուր Սարիբեկյան
Երևանի «Հայբուսակ» համալսարան
Ուսանողական մարմնի նախագահ
Ինեսա Մովսիսյան
Երևանի «Հայբուսակ» համալսարան
Ուսանողական մարմնի անդամ
Բովանդակության հետևում
Տաթև Կիրակոսյան
Վիզուալ նյութերի ստեղծող
Ջուլիան Կարապետյան
Կայքի նախագծող և ղեկավար