Միշել Օդեն

Միշել Օդենը ֆրանսիացի վիրաբույժ է և հարգալից մայրական խնամքի առաջամարտիկ Ֆրանսիայում և գլոբալ փոփոխությունների առաջնորդող ձայնը։

Նա 1962-1985 թթ ղեկավարել է Պիտովյեյի հիվանդանոցի (Ֆրանսիա) վիրաբուժական և մանկաբարձական բաժանմունքները, որտեղ նա յուրահատուկ ուսումնասիրություններ է կատարել՝ պարզելու համար շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունը ծննդաբերական պրոցեսի վրա։ Նա ներկայացրել է այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ տան նմանությամբ ծննդաբերական սենյակներ, լողավազաններ ծննդատներում և հղի կանանց համար երգեցողության դասընթացներ։ Հետագայում նա ավելի ուղիղ ձևով ներգրավվեց տնային ծննդաբերություններում։ Մ․ Օդենը նաև հիմնել է Առաջնային Առողջության Հետազոտական Կենտրոն Լոնդոնում և նախագծել է տվյալների բազա՝ (primalhealthresearch.org) համաճարակաբանական ուսումնասիրություններ կատարելու համար։

Միշել Օդենը ծնունդին հաջորդած առաջին ժամվա ընթացքում կրծքով կերակրման նախաձեռնության (1977), ծննդաբերության ժամանակ լողավազանների կիրառման (1983), և մանկաբարձության մեջ «ցավի առաջնային կառավարման» (1975) վերաբերյալ առաջին հոդվածների հեղինակն է: Նա ներմուծել է «սիրո հորմոն» տերմինը, որը վերաբերում է օքսիտոցինին։ Նա ներմուծել է «սիրո հորմոն» տերմինը, որը վերաբերում է օքսիտոցինին։ Ի հավելումն մոտ 50 գիտական հոդվածների Միշել Օդենը հրատարակել է 15 գիրք՝ 23 լեզուներով։ Նա մոտ 40 տարի Լա Լեշ Լիգայի մասնագիտական խորհրդի անդամ է։ ՄՕՄ կենտրոնը պատիվ ունի կրել մայրական և մանկական առողջության ոլորտում գիտահեն, ոգեշնչող ներդրումների հեղինակ այս հանրահայտ մարդու անունը։