ՄOՄ-ԱՐՑԱԽ

Արդեն ամիսներ է ինչ Արցախը շրջափակման մեջ է՝ առանց անհրաժեշտ ռեսուրսների և պաշարների։ Այս իրավիճակում, հատկապես մայրերը բախվում են անորոշության, որը ուղեկցվում է ապագայի նկատմամբ վախի և խուճապի մտքերով։ Զրկված լինելով պատշաճ սննդային պաշարներից, մայրերը թերսնուցման են ենթարկվում հղիության և կրծքով կերակրելու ընթացքում։ Մինչև պետական պաշտոնյաները և միջազգային կազմակերպությունները փորձում են լուծել առաջացած լոգիստիկ խնդիրները, ՄՕՄ կենտրոնը ստեղծեց ժամանակավոր հանձնաժողով՝ կրծքով կերակրող մայրերին անմիջապես օգնելու համար։ ։ Մեր պռոֆեսիոնալ թիմին նույնիսկ հաջողվեց աջակցել այն մայրերին, որոնք կաթնախառնուրդի պակասի պատճառով որոշել էին վերսկսել կրծքով կերակրումը (ռեալկտացիա)։

Ճգնաժամային այս իրավիճակում, ՄՕՄ Արցախը ապահով տարածք կլինի մայրերի համար, Սփյուռքի, Հայաստանի և Արցախի մասնագետների կողմից՝ աջակցման խմբերի, ծննդաբերության պատրաստման դասընթացների, կրծքով կերակրման և հոգեբանական աջակցության տրամադրման միջոցով։

PAST EVENTS