ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ
Աննախադեպ կրթական ծրագիր՝ մանկաբարձության ոլորտում
Սեպտեմբերի 28-ին և 29-ին ՄՕՄ կենտրոնը Հայաստանում արդեն երկրորդ անգամ մեկնարկում է ռեֆորմատիվ, նորարարական վեբինարների շարք՝ «Մոր-մանկան և ընտանիքի բարեկամ ծննդատներ» թեմայով։ Գիտաթեմատիկ վեբինարների 1 տարվա այս կրեդիտավորված ծրագիրը Հայաստանում ներկայացնում է «փափուկ ծննդաբերության» գաղափարախոսությունը։
Հոլիստիկ՝ համապարփակ, բազմամասնագիտական վեբինարների այս եզակի շարքն իր նորարարական մոտեցումներով վեր կհանի կարևորագույն խնդիրներ՝ միտում ունենալով բարելավել մանկաբարձական էկոհամակարգը Հայաստանում։
12 ամիս շարունակ, ամեն ամսվա վերջին շաբաթ-կիրակին՝ ծննդօգնության և հարմասնագիտական ոլորտի աշխատակիցները հնարավորություն կունենան լսելու միջազգային և հայաստանյան 60 մասնագետների ելույթները, որոնք նորարարական մոտեցում ցույց կտան ծննդօգնությանը և կառաջարկեն համակողմանի լուծումներ:
Տեղերը սպառված են
Ելույթները կվարեն
-
Շարքը նպատակ ունի
-
1Իջեցնել կեսարյան հատումների, մայրական, պերինատալ մահացությունների ցուցանիշները
-
2Ներկայացնել «փափուկ» ծննդաբերության նորարարական մոտեցումները
-
3Խրախուսել բնականամետ, ֆիզիոլոգիական ծննդաբերությունը
-
4Բարձրացնել կրծքով կերակրման ցուցանիշները
-
5Բարձրացնել դուլայի՝ ծննդաբերական աջակցի կարևորությունը ծննդօգնության մեջ
-
6Բարձրացնել շուրջծննդյան հոգեբանության դերը ծննդօգնության մեջ
Մանրամասներ
-
Շաբաթական՝ 6 կրեդիտՓԱԹԵԹՆԵՐ
«ՏԱՐԵԿԱՆ ՓԱԹԵԹ»
2 բոնուսով
10 մասի արժեքը կազմում է 42,000 ՀՀ դրամ ներառյալ բոլոր
հարկերը։1 ՇՄԶ=700 դրամ + 2 ամիս անվճար
Միշել Օդեն ԲՈՆՈՒՍ
Փաթեթը սպառվել է
«ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՓԱԹԵԹ»
1 բոնուսով
Առաջին 6 մասի արժեքը կազմում է 28,800 ՀՀ դրամ ներառյալ բոլոր հարկերը։
1ՇՄԶ=800 դրամ + 1 ամիս անվճար
Միշել Օդեն ԲՈՆՈՒՍ
«ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՓԱԹԵԹ»
առանց Միշել Օդեն բոնուսի
Առաջին 3 մասի արժեքը կազմում է 16,200 ՀՀ դրամ
ներառյալ բոլոր հարկերը։1ՇՄԶ=900 դրամ
«ԱՄՍԱԿԱՆ ՓԱԹԵԹ»
առանց Միշել Օդեն բոնուսի
Ցանկացած 1 մասի արժեքը կազմում է 6,000 ՀՀ դրամ
ներառյալ բոլոր հարկերը։1ՇՄԶ=1000 դրամ
«8 ԱՄԻՍ ՓԱԹԵԹ»
2 բոնուսով
10 մասի արժեքը կազմում է 20,000 ՀՀ դրամ ներառյալ բոլոր հարկերը։
1 ՇՄԶ=300 դրամ + 2 ամիս անվճար
Միշել Օդեն ԲՈՆՈՒՍ
ԱՐՑԱԽԻ ԾՐԱԳԻՐ
ՄՕՄ Ը ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ
ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ
Ծննդաբերության հոգեբանությունը արտակարգ իրավիճակներում
Հղիությունը ծննդաբերությունը եւ մայրությունը կնոջ կյանքում մեծ սթրեսի աղբյուր է նույնիսկ կյանքի բնականոն պայմաններում։ Այն ինչ Արցախի կանայք պարտադրված էին տանել աննախադեպ էր եւ բոլոր կանոններից դուրս։ Անվտանգության բացակայության եւ գոյաբանական մարտահրավերների կիզակետում հայտնված հղիները ցուցաբերում էին տագնապային խանգարումների սուր նշաններ։Արցախի հոգեբանների հետ մեկնարկեցինք «Ծննդաբերության հոգեբանությունը արտակարգ իրավիճակներում» խորագրով սեմինարների շարքը։ Հոգեբանական աշխատանք տարվեց սուր տագնապների կանխարգելման եվ կառավարման հմտություններ տրվեցին ծննդաբերությանն ընդառաջ։ Հղիների կողմից արձագանքները շատ խրախուսող էին։
«Արտակարգ իրավիճակներում կրծքով սնուցում»
Ցանկացած արտակարգ իրավիճակ՝ լինի դա պատերազմ, թե տարերային աղետ, առավել խոցելի են դառնում հղիները, կերակրող մայրերը և նորածինները։Արցախում ստեղծված արտակարգ իրավիճակը, սննդի խիստ սակավության պայմաններում սպառնալիք էր, հատկապես կրծքով կերակրող մայրերի համար։
Թյուր կարծիք է, որ կրծքով կերակրելը անհնար է կամ անցանկալի, երբ մայրը թերսնված է և սթրեսի մեջ է: Իրականում մոր կաթը ամենաօպտիմալ սնունդն է արտակարգ իրավիճակներում։ Մեծ ջանքեր են գործադրվել այս գիտելիքները վերապատրաստումների և անհատական խորհրդատվության միջոցով փոխանցել Արցախի բուժաշխատողներին, մայրերին և առողջապահության նախարարությանը։ ՄՕՄ-Ի մասնագետները տեսազանգի միջոցով կապ են հաստատել և հատուկ տեխնիկա սովորեցրել մայրերին: Ռելակտացիայի (կաթի վերարտադրության) մեթոդը հնարավոր է դարձել կիրառել նույնիսկ այն մայրերի համար, ովքեր ամիսներ առաջ դադարեցրել են կրծքով կերակրումը։
ՄՕՄ-Ի մասնագետները տեսազանգի միջոցով կապ են հաստատել և հատուկ տեխնիկա սովորեցրել մայրերին: Ռելակտացիայի (կաթի վերարտադրության) մեթոդը հնարավոր է դարձել կիրառել նույնիսկ այն մայրերի համար, ովքեր ամիսներ առաջ դադարեցրել են կրծքով կերակրումը։
ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ
Արցախցի ընտանիքների կողքին
70 ԴԱՍԸՆԹԱՑ 6 ԱՄՍՈՒՄ
Արցախցի հղիներն ու մայրերը տեղահանումից հետո կանգնեցին նոր տեսակի սթրեսների եւ մարտահրավերների դեմ հանդիման։ Ծանոթ լինելով նրանց խնդիրներին մեր նվիրյալ մասնագետները շարունակաբար նեցուկ եղան այս մայրերին տեղահանումից մինչեւ Հայաստանում վերահաստատվելը։ Անհապաղ քայլեր ձեռնարկվեցին շարունակական խնամք ապահովելու ուղղությամբ։
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ Մայրերի համար՝
- Պերինատալ հոգեբանական ծառայություններ
- Հղիության ծննդաբերության եվ հետծննդաբերական խնամք
- Ծննդաբերության նախապատրաստում եվ դուլայի աջակցություն
- Կրծքով կերակրման դասընթացներ
Երեխաների եւ դեռահասների համար՝
- Հոգեվերլուծական դասընթացներ
- Էվրիթմիա՝ պար թերապիա
- Թերապեվտիկ հեքիաթներ եվ խաղեր արցախյան բարբառով
ԳԱԼԱ 2024
ՄՕՄ կենտրոնը իր մեկ տարվա գործունեությունը ամփոփվեց ԳԱԼԱ տոնակատարությամբ որի շրջանակներում ներկայացվեցին ՄՕՄ ի մեկ տարվա աշխատանքի արդյունքները։
Ստեղծվեց հարթակ՝ Հայաստանի շուրջ 200 առաջատար բժիշկների, Արցախի տեսակապով բուժաշխատողների նախարարության աշխատակիցների հանդիպման եւ մտքերի փոխանակման համար հանրայնացվեց ՄՕՄ ի նախաձեռնած եւ սպասվելիք ծրագրերը։
Միշել Օդեն մրցանակ ստացան Ախուրյանի ծննդատան մանկաբարձ գինեկոլոգ Վահրամ Միրզոյանը՝ նորարարական մեթոդների կիրռման համար։ Շրջափակված Արցախում մրցանակ շնորհվեց՝ Անահիտ Լալայանին Արցախի մայրերի հետ շարունակական պրենատալ հոգեբանական դասընթացներ անցկացնելու համար։
Ամբողջ կյանքի ընթացում ծննդօգնության ոլորտում մեծ ներդրման համար Օդենի մրցանակ ստացավ Կարինե Սարիբեկյանը իր խոսքով՝ «ամենամեծ մրցանակը որն ստացել էր կյանքի ընթացքում»։
ՄՕՄ կենտրոնը իր մեկ տարվա գործունեությունը ամփոփվեց ԳԱԼԱ տոնակատարությամբ որի շրջանակներում ներկայացվեցին ՄՕՄ ի մեկ տարվա աշխատանքի արդյունքները։
Ստեղծվեց հարթակ՝ Հայաստանի շուրջ 200 առաջատար բժիշկների, Արցախի տեսակապով բուժաշխատողների նախարարության աշխատակիցների հանդիպման եւ մտքերի փոխանակման համար հանրայնացվեց ՄՕՄ ի նախաձեռնած եւ սպասվելիք ծրագրերը։
Միշել Օդեն մրցանակ ստացան Ախուրյանի ծննդատան մանկաբարձ գինեկոլոգ Վահրամ Միրզոյանը՝ նորարարական մեթոդների կիրռման համար։ Շրջափակված Արցախում մրցանակ շնորհվեց՝ Անահիտ Լալայանին Արցախի մայրերի հետ շարունակական պրենատալ հոգեբանական դասընթացներ անցկացնելու համար։
Ամբողջ կյանքի ընթացում ծննդօգնության ոլորտում մեծ ներդրման համար Օդենի մրցանակ ստացավ Կարինե Սարիբեկյանը իր խոսքով՝ «ամենամեծ մրցանակը որն ստացել էր կյանքի ընթացքում»։
ՍԻՄՊՈԶԻՈՒՄ
2022 թվականի սեպտեմբերի 17-18 ին Երեւանում կայացավ առաջին ՄՕՄ սիմպոզիումը որը հարթակ էր Հայաստանյան եւ օտարերկրյա մասնագետների համար։ Սիմպոզիումի պատվավոր հյուրը եւ գլխավոր խոսնակն էր ծննդաբերության ոլորտում արդեն լեգենդ դարձած 92 ամյա Միշել Օդենը։ Նրան լսելու համար սիմպոզիումին մասնակցելու եկան աշխարհի տարբեր երկրներից։Առաջին անգամ բազմամասնագիտական դիսկուրս ծավալվեց մոր եւ մանկան առողջության բնական ֆիզիոլոգիական ծննդաբերության թեմաներով։Մեծ ուշադրության արժանացան գիտահեն ապահով հարգալից մանկաբարձական մոդելի մոտեցումները։ Հայաստանյան իրականությունում Սիմպոզիումը յուրահատուկ էր նրանով որ առաջին անգամ բժշկական ֆորումի շրջանակներում բժիշկների համար դասախուսություն կարդացին ոչ միայն բժիշկներ այլ նաեւ հարբժշկական մասնագետներ՝ դուլաներ բժշկական մարդաբաններ մանկաբարձ գինեկոլոգներ նորածնաբաններ կրծքով սնուցման մասնագետներ նախածննդյան յոգայի ուսուցիչներ ու շուրջծննդյան հոգեբաններ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿ ՄԻՇԵԼ ՕԴԵՆԻՑ
Այն մասնագետները որոնք կիսում էին Օդենի բնականամետ ծննդաբերության գաղափարախոսությունը եւ փորձում կիրառել գործնականում ստացան Միշել Օդենի անվան բարձրագույն մրցանակ։ Մրցանակաբաշխությունը կատարեց անձամբ Միշել Օդենը։
Սիմպոզիումի շրջանակներում եռակողմ համագործակցության հուշագիր ստորագրվեց Առողջապահության Ազգային Ինստիտուտի ՄՕՄ կենտրոնի եւ Միշել Օդենի կողմից։ Սկիզբ դրվեց բազմակողմանի լայնածավալ ծրագրերին։