ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ

Մոր և մանկան առողջության արդիական հարցեր

ՄՕՄ կենտրոնը ՀՀ Առողջապահության ազգային ինստիտուտի հետ համատեղ բուժաշխատողների համար նախատեսել է ևս մեկ կրթական ծրագիր, որն ուղղված է մոր և մանկան առողջության պահպանման արդի հարցերին, այն է՝ մայրերի և երեխաների բուժօգնության կազմակերպման, երեխաների բուժհսկողության և սնուցման, ինչպես նաև հղիության և ծննդաբերության վարման ներկայիս բժշկական գործող համակարգում ժամանակակից և ապացուցահեն մոտեցումների ու գործելակարգերի ուսուցանմանը։

Ելույթները կվարեն

  • Մանկաբարձ-գինեկոլոգները
  • Նեոնատոլոգները
  • Մանկաբարձուհիները
  • Անոթաբանները
  • Պրենատալ հոգեբանները
  • Մարդաբանները
  • Դուլաները
  • Սեքսապաթոլոգները
  • Կրծքով կերակրման մասնագետները
  • Քնի մասնագետները

Շարքը նպատակ ունի

  • 1
    Իջեցնել կեսարյան հատումների, մայրական, պերինատալ մահացությունների ցուցանիշները
  • 2
    Ներկայացնել «փափուկ» ծննդաբերության նորարարական մոտեցումները
  • 3
    Խրախուսել բնականամետ, ֆիզիոլոգիական ծննդաբերությունը
  • 4
    Բարձրացնել կրծքով կերակրման ցուցանիշները
  • 5
    Բարձրացնել դուլայի՝ ծննդաբերական աջակցի կարևորությունը ծննդօգնության մեջ
  • 6
    Բարձրացնել շուրջծննդյան հոգեբանության դերը ծննդօգնության մեջ

Մանրամասներ

  • Մասնակիցների թիվը սահմանափակ
  • 10 խոսնակներ
  • 34 թեմա
  • Առցանց հարթակ՝ ZOOM
  • Օրերը՝ 1 ամիս, ամեն շաբաթը եւ կիրակի
  • Օրական՝ 3 ժամ
  • Ընդհանուր տևողություն՝ 1 ամիս (27 կրեդիտ)
  • Առաջին փուլը՝ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 14, ժամը 10:00-13:00
  • ՇՄԶ Կրեդիտները տրամադրվում են բացառապես 90% ներկայություն ապահովելու դեպքում

ՓԱԹԵԹՆԵՐ

«1-ին փաթեթ»

1-ին փուլ նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 14

Յուրաքանչյուր շաբաթ և կիրակի ժամը 10։00-13։00

27 ՇՄԶ Կրեդիտ

 

 

ԱՐՑԱԽԻ ԾՐԱԳԻՐ

ՄՕՄ Ը ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՐ

ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԵՐ

Ծննդաբերության հոգեբանությունը արտակարգ իրավիճակներում

Հղիությունը ծննդաբերությունը եւ մայրությունը կնոջ կյանքում մեծ սթրեսի աղբյուր է նույնիսկ կյանքի բնականոն պայմաններում։ Այն ինչ Արցախի կանայք պարտադրված էին տանել աննախադեպ էր եւ բոլոր կանոններից դուրս։ Անվտանգության բացակայության եւ գոյաբանական մարտահրավերների կիզակետում հայտնված հղիները ցուցաբերում էին տագնապային խանգարումների սուր նշաններ։Արցախի հոգեբանների հետ մեկնարկեցինք «Ծննդաբերության հոգեբանությունը արտակարգ իրավիճակներում» խորագրով սեմինարների շարքը։ Հոգեբանական աշխատանք տարվեց սուր տագնապների կանխարգելման եվ կառավարման հմտություններ տրվեցին ծննդաբերությանն ընդառաջ։ Հղիների կողմից արձագանքները շատ խրախուսող էին։

«Արտակարգ իրավիճակներում կրծքով սնուցում»

Ցանկացած արտակարգ իրավիճակ՝ լինի դա պատերազմ, թե տարերային աղետ, առավել խոցելի են դառնում հղիները, կերակրող մայրերը և նորածինները։Արցախում ստեղծված արտակարգ իրավիճակը, սննդի խիստ սակավության պայմաններում սպառնալիք էր,  հատկապես կրծքով կերակրող մայրերի համար։

Թյուր կարծիք է, որ կրծքով կերակրելը անհնար է կամ անցանկալի, երբ մայրը թերսնված է և սթրեսի մեջ է: Իրականում մոր կաթը ամենաօպտիմալ սնունդն է արտակարգ իրավիճակներում։  Մեծ ջանքեր են գործադրվել այս գիտելիքները վերապատրաստումների և անհատական խորհրդատվության միջոցով փոխանցել Արցախի բուժաշխատողներին, մայրերին և առողջապահության նախարարությանը։ ՄՕՄ-Ի մասնագետները տեսազանգի միջոցով կապ են հաստատել և հատուկ տեխնիկա սովորեցրել մայրերին:  Ռելակտացիայի (կաթի վերարտադրության) մեթոդը հնարավոր է դարձել կիրառել նույնիսկ այն մայրերի համար, ովքեր ամիսներ առաջ դադարեցրել են կրծքով կերակրումը։

ՄՕՄ-Ի մասնագետները տեսազանգի միջոցով կապ են հաստատել և հատուկ տեխնիկա սովորեցրել մայրերին: Ռելակտացիայի (կաթի վերարտադրության) մեթոդը հնարավոր է դարձել կիրառել նույնիսկ այն մայրերի համար, ովքեր ամիսներ առաջ դադարեցրել են կրծքով կերակրումը։

ՄԵՆՔ ԿԱՆԳՆԱԾ ԵՆՔ

Արցախցի ընտանիքների կողքին

70 ԴԱՍԸՆԹԱՑ 6 ԱՄՍՈՒՄ

Արցախցի հղիներն ու մայրերը տեղահանումից հետո կանգնեցին նոր տեսակի սթրեսների եւ մարտահրավերների դեմ հանդիման։ Ծանոթ լինելով նրանց խնդիրներին մեր նվիրյալ մասնագետները շարունակաբար նեցուկ եղան այս մայրերին տեղահանումից մինչեւ Հայաստանում վերահաստատվելը։ Անհապաղ քայլեր ձեռնարկվեցին շարունակական խնամք ապահովելու ուղղությամբ։

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ Մայրերի համար՝

  • Պերինատալ հոգեբանական ծառայություններ
  • Հղիության ծննդաբերության եվ հետծննդաբերական խնամք
  • Ծննդաբերության նախապատրաստում եվ դուլայի աջակցություն
  • Կրծքով կերակրման դասընթացներ

Երեխաների եւ դեռահասների համար՝

  • Հոգեվերլուծական դասընթացներ
  • Էվրիթմիա՝ պար թերապիա
  • Թերապեվտիկ հեքիաթներ եվ խաղեր արցախյան բարբառով

ԳԱԼԱ 2024

ՄՕՄ կենտրոնը իր մեկ տարվա գործունեությունը ամփոփվեց ԳԱԼԱ տոնակատարությամբ որի շրջանակներում ներկայացվեցին ՄՕՄ ի մեկ տարվա աշխատանքի արդյունքները։

Ստեղծվեց հարթակ՝ Հայաստանի շուրջ 200 առաջատար բժիշկների, Արցախի տեսակապով բուժաշխատողների նախարարության աշխատակիցների հանդիպման եւ մտքերի փոխանակման համար հանրայնացվեց ՄՕՄ ի նախաձեռնած եւ սպասվելիք ծրագրերը։ 

Միշել Օդեն մրցանակ ստացան Ախուրյանի ծննդատան մանկաբարձ գինեկոլոգ Վահրամ Միրզոյանը՝ նորարարական մեթոդների կիրռման համար։ Շրջափակված Արցախում մրցանակ շնորհվեց՝ Անահիտ Լալայանին Արցախի մայրերի հետ շարունակական պրենատալ հոգեբանական դասընթացներ անցկացնելու համար։

Ամբողջ կյանքի ընթացում ծննդօգնության ոլորտում մեծ ներդրման համար Օդենի մրցանակ ստացավ Կարինե Սարիբեկյանը իր խոսքով՝ «ամենամեծ մրցանակը որն ստացել էր կյանքի ընթացքում»։

ՄՕՄ կենտրոնը իր մեկ տարվա գործունեությունը ամփոփվեց ԳԱԼԱ տոնակատարությամբ որի շրջանակներում ներկայացվեցին ՄՕՄ ի մեկ տարվա աշխատանքի արդյունքները։

Ստեղծվեց հարթակ՝ Հայաստանի շուրջ 200 առաջատար բժիշկների, Արցախի տեսակապով բուժաշխատողների նախարարության աշխատակիցների հանդիպման եւ մտքերի փոխանակման համար հանրայնացվեց ՄՕՄ ի նախաձեռնած եւ սպասվելիք ծրագրերը։ 

Միշել Օդեն մրցանակ ստացան Ախուրյանի ծննդատան մանկաբարձ գինեկոլոգ Վահրամ Միրզոյանը՝ նորարարական մեթոդների կիրռման համար։ Շրջափակված Արցախում մրցանակ շնորհվեց՝ Անահիտ Լալայանին Արցախի մայրերի հետ շարունակական պրենատալ հոգեբանական դասընթացներ անցկացնելու համար։

Ամբողջ կյանքի ընթացում ծննդօգնության ոլորտում մեծ ներդրման համար Օդենի մրցանակ ստացավ Կարինե Սարիբեկյանը իր խոսքով՝ «ամենամեծ մրցանակը որն ստացել էր կյանքի ընթացքում»։

ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

2022 թվականի սեպտեմբերի 17-18 ին Երեւանում կայացավ առաջին ՄՕՄ սիմպոզիումը որը հարթակ էր Հայաստանյան եւ օտարերկրյա մասնագետների համար։ Սիմպոզիումի պատվավոր հյուրը եւ գլխավոր խոսնակն էր ծննդաբերության ոլորտում արդեն լեգենդ դարձած 92 ամյա Միշել Օդենը։ Նրան լսելու համար սիմպոզիումին մասնակցելու եկան աշխարհի տարբեր երկրներից։Առաջին անգամ բազմամասնագիտական դիսկուրս ծավալվեց մոր եւ մանկան առողջության բնական ֆիզիոլոգիական ծննդաբերության թեմաներով։Մեծ ուշադրության արժանացան գիտահեն ապահով հարգալից մանկաբարձական մոդելի մոտեցումները։ Հայաստանյան իրականությունում Սիմպոզիումը յուրահատուկ էր նրանով որ առաջին անգամ բժշկական ֆորումի շրջանակներում բժիշկների համար դասախուսություն կարդացին ոչ միայն բժիշկներ այլ նաեւ հարբժշկական մասնագետներ՝ դուլաներ բժշկական մարդաբաններ մանկաբարձ գինեկոլոգներ նորածնաբաններ կրծքով սնուցման մասնագետներ նախածննդյան յոգայի ուսուցիչներ ու շուրջծննդյան հոգեբաններ

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄՐՑԱՆԱԿ ՄԻՇԵԼ ՕԴԵՆԻՑ

Այն մասնագետները որոնք կիսում էին Օդենի բնականամետ ծննդաբերության գաղափարախոսությունը եւ փորձում կիրառել գործնականում ստացան Միշել Օդենի անվան բարձրագույն մրցանակ։ Մրցանակաբաշխությունը կատարեց անձամբ Միշել Օդենը։

Սիմպոզիումի շրջանակներում եռակողմ համագործակցության հուշագիր ստորագրվեց Առողջապահության Ազգային Ինստիտուտի ՄՕՄ կենտրոնի եւ Միշել Օդենի կողմից։ Սկիզբ դրվեց բազմակողմանի լայնածավալ ծրագրերին։