MOM Center’s Second Annual Gala
Միշել Օդեն Մայր Կենտրոնի (MOM Center) գալա-ն մեծարում է Հայաստանի հանրային առողջության առաջատարներին
Երևան, Հայաստան, 25 հունիսի, 2024թ․ – 2024 թ.-ի հունիսի 25-ին, Երևանի հեղինակավոր Վահագնի ռեստորանում տեղի ունեցավ «ՄՕՄ» կենտրոնի (Michel Odent Mother Center) ամենամյա գալա միջոցառումը: Միջոցառման ժամանակ, որի տոմսերը սպառվեցին կայծակնային արագությամբ, կենտրոնը հյուրընկալեց ավելի քան 200 հարգարժան հյուրերի` նշելով Հայաստանում հանրային առողջության առաջընթացը:
Քիմ Հեքիմյանը, Հայաստանում երեխաների սնուցման և կրծքով կերակրման նախաձեռնություններին մատուցած բացառիկ ծառայության համար, ստացավ “Միշել Օդենի անվան հեղինակավոր մրցանակ՝ ողջ կյանքի ընթացքում Հայաստանի հանրային առողջության ոլորտում նշանակալի ներդրման համար»։ Նրա նվիրումն ու ներդրումները զգալիորեն ազդել են անթիվ անհատների բարեկեցության վրա՝ բերելով նրան այս արժանի ճանաչումը:
Լրացուցիչ մրցանակակիրների թվում էին՝ դոկտոր Լիլիթ Սուվարյանը՝ ծննդաբերության ոլորտում իր նորարարական մոտեցումների համար, և դոկտոր Սառա Աբրահամյանը՝ մայրության դպրոցների կրթական ծրագրեր մշակելու համար: Յուրաքանչյուր մրցանակակիր ցուցաբերել է բացառիկ նվիրվածություն՝ Հայաստանում մոր և մանկան առողջության չափանիշները և դրանց հասանելիությունը բարելավելու գործում։
Հետևյալ բժշկական հաստատությունները հավաստագրեր են ստացել՝ «Դուլային բարեկամ» ծննդատներ լինելու համար, որոնք հաստատակամորեն ինտեգրել են դուլաներին, կամ ծննդաբերության աջակիցներին՝ մանկաբարձական թիմում։ Այդ ծննդատներն են՝ «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոցը», «Շենգավիթ բժշկական կենտրոնը», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը», «Բեգլարյան բժշկական կենտրոնը», «Ախուրյանի Մոր և մանկան առողջության կենտրոնը», ինչպես նաև՝ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտը» և «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնը»:
ՄՈՄ կենտրոնի հիմնադիր Աստղիկ Վարդանյանը նույնպես շնորհակալություն հայտնեց ներկաներին՝ ներկա գտնվելու և Հայաստանում ծննդաբերության էկոհամակարգի բարելավմանն ուղղված կազմակերպության երկամյա ջանքերին աջակցելու համար։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Աշխատանքի և Սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը նույնպես իր խոսքն ասաց և աջակցություն հայտնեց կենտրոնի նախաձեռնություններին։
Երեկոյին հնչեցին անվանի արտիստներ՝ Արտո Թունջբոյաջյանի և Արտյոմ Մանուկյանի հմայող կատարումները, որոնց երաժշտությունը գերեց հանդիսատեսին: «Երևանի ձայներ» կանանց կամերային երգչախումբը և բարիտոն Նարեկ Բալդրյանը նույնպես զարդարեցին երեկոն իրենց կատարումներով։
Միջոցառման լուսանկարները, որոնք արտացոլում են գալա-ի շքեղությունն ու հուզմունքը, կարող եք դիտել այստեղ:
MOM կենտրոնի նախաձեռնությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.momcenter.am:
Հետադարձ Կապ:
MOM Center
փոստ՝ momcenter.am@gmail.com
Հեռ.՝ +374 98335074
If you would like to contribute to the MOM Center, please donate to our campaign here.