ՀԱՅՐԻԿՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ

Մեր հասարակության մեջ հայրերի դերը հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում բավականին թերագնահատված է՝ ի համեմատ զարգացող և առաջադեմ երկրների։
Օրինակ՝ երեխայի առօրյա խնամքի մեծ մասը բաժին է հասնում միայն մայրերին, ինչը կարող է խոսել հայրերի նվազ գիտելիքի, կամ դրա բացակայության, նրանց դերի թերագնահատման մասին։
Միջազգային մի շարք հետազոտություններ ու գիտական հոդվածներ փաստում են, որ հոր, աջակից անձի, խնամողի առկայությունը կնոջ կյանքում նպաստում է բարեհաջող ծննդաբերությանն ու հետծննդյան շրջանին։

Արցախցի մայրերի համար իրականացված 105 դասախոսությունների ընթացքում հենց մայրերն առաջարկեցին ստեղծել կրթական հարթակ, որին ազատ կլինեն մասնակցել նաև հայրերը։ Սա մեզ միտք տվեց սկսել «ՄՕՄ Ընտանիքներ» խորագրով ևս մեկ ծրագիր, որին ազատ էին մասնակցել նաև հայրերը։

Մենք ունեցանք 93 մասնակից, 15 դասընթաց, որտեղ մասնակից հայրիկներն իմացան՝

* Իրենց դերի կարևորության մասին՝ դեռ երեխայի ծնվելուց առաջ

* Սովորեցին, թե ինչպես աջակցել կնոջը՝ հղիության և ծննդաբերության ժամանակ

* Ծանոթացան նորածնի խնամքի և առաջին օգնության բոլոր նրբություններին

* Սովորեցին համագործակցել զուգընկերոջ հետ և լավագույնս ծնողավարել միասին։