Սյուզան Քոլսոն

Բժշկագիտության դոկտոր Սյուզան Քոլսոնը Բրիտանացի թոշակառու մանկաբարձուհի է, բուժքույր և կրծքով կերակրված 3 երեխաների հպարտ մայրիկ։

Նա Լա Լեշ Լիգա Ֆրանսիայի համահիմնադիրն է և Լա Լեշ Լիգա Բրիտանիայի մասնագիտական խորհրդի անդամ Նրա թեզը ներկայացնում էր կրծքով կերակրման նոր հարացույց, որը կոչվում էր «Կենսաբանական սնուցում» և այն ստացավ հեղինակավոր Առաջնային Սնուցման Անգլիական Թագավորական Քոլեջի Ակինսանյա մրցանակը՝ ինքնատիպության համար և բժշկագիտության կրթաթոշակ։ Սյուզան Քոլսոնը Ակինսանիայի 2007թ․ շրջանավարտ է և Քենթրբերիի Քրիստոսի եկեղեցու համալսարանի դոցենտ։ Նա թե հիվանդանոցում և թե համայնական վայրերում կրծքով կերակրող մայրերին աջակցելու ավելի քան 40 տարվա կլինիկական փորձառություն ունի։ Սյուզանը բազմաթիվ հոդվածների, գիտահետազոտական աշխատանքների, 3 DVD-ների և գրքի հեղինակ է, որը թարգմանվել է 4 լեզուներով։ ։ Նա այժմ լայնորեն առցանց դասախոսում է և Ֆրանսիայում ու Անգլիայում կենսաբանական սնուցման 6-օրյա սերտիֆիկացված դասընթաց է վարում։ 2017թ․-ից ի վեր առողջապահության ոլորտի Ֆրանսիացի 150 մասնագետներ Կենսաբանական Սնուցման մասնագետի որակավորում են ստացել։